Operativ.am-ը գրում է.

Պորտուգալիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ օրինականացրել է էվթանազիան՝ վերացնելով քրեական պատիժը սեփական կամքով կյանքից հեռանալուն օգնելու համար, փոխանցում է Euronews-ը:

Թույլատրել էվթանազիան խնդրել էին մի քանի հասարակական խմբեր: Խորհրդարանը հանրագրեր էր ստացել, որոնցից մեկի տակ հարյուրավոր բժիշկներ էին ստորագրել: Հանրագրերը ստացել են սոցիալիստական կուսակցությունների եւ «կանաչների» դաշինքի աջակցությունը:

2018 թվականի մայիսին նմանատիպ նախաձեռնությունը մերժվել էր Պորտուգալիայի պառլամենտի կողմից` 5 ձայնի առավելությամբ: Այս անգամ այն հաստատվել է` չնայած բուռն բողոքի ակցիաներին, որին մասնակցում են կաթոլիկ կազմակերպություններ, տեղական մի շարք լրատվամիջոցներ եւ Պորտուգալիայի բժիշկների ասոցիացիան:

Էվթանազիայի հակառակորդները այն տարեց մարդկանց հետ «հաշվեհարդարի բաղադրատոմս» են անվանում եւ պնդում են, որ նման մահը հակասում է առողջապահության աշխատողների հիմնարար սկզբունքներին: Իսկ աջակիցները պնդում են, որ առանց առողջանալու հեռանկարների անբուժելի հիվանդություններով տառապող հիվանդները պետք է կամավոր կերպով կյանքից  հեռանալու օրինական հնարավորություն ունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել