Operativ.am-ը գրում է.

Ղազախստանի սենատի խոսնակ Դարիգա Նազարբաեւան կոչ է արել խստորեն պատժել սադրիչներին եւ կողոպտիչներին, որոնք մասնակցել են հանրապետության հարավում տեղի ունեցած անկարգություններին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Շաբաթ գիշերը զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Ղազախստանի հարավային Ժամբիլսկի շրջանում: Վերջին տվյալներով՝ զոհվել է 10, հոսպիտալացվել 50 մարդ, անկարգությունների շուրջ 50 մասնակից բերման է ենթարկվել: Հրկիզումների պատճառով վնասվել են 25 մասնավոր տներ, 31 կոմերցիոն օբյեկտներ եւ 41 ավտոմեքենաներ: ՆԳՆ-ի տվյալներով՝ անկարգությունների պատճառը ճանապարհային վեճն էր, որը սադրիչները փորձել են տեղափոխել ազգամիջյան հարթության վրա:

«Սադրիչներն ու կողոպտիչները հանցագործներ են, որոնք զարգանում են մարդկանց արյան եւ տառապանքի հաշվին: Նրանք պետք է հայտնաբերվեն եւ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,-սենատի մամուլի ծառայությունը մեջբերում է Նազարբաեւայի խոսքերը:

Նա ցավակցել է անկարգությունների ժամանակ զոհվածների հարազատներին ու մտերիմներին, եւ շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել