Operativ.am-ը գրում է․

Հունաստանում 7 մարդ է ձերբակալվել Լեսբոս կղզում ներգաղթյալների խոշոր Մորիա ճամբարի վրա հարձակման կասկածանքով, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ եւս 2 կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ինչպես հայտնել են երկրի իրավապահ մարմինները՝ 7 հույն՝ 17-24 տարեկան, ձերբակալվել է ճամբարի մոտակայքում երեկ երեկոյան:

Ոստիկանները կասկածյալների մոտից մի քանի ինքնաշեն փայտե մահակ, մետաղական ճիպոտ եւ դիմակներ են առգրավել:

Հետախուզման մեջ գտնվող կասկածյալները անչափահասներ են, նրանցից 2-ը արտասահմանցիներ են:

Մորիա ճամբարում, որտեղ բնակվում է ավելի քան 2800 մարդ, այժմ հավաքվել է 19400 ներգաղթյալ, ինչը լարվածություն է առաջացնում թե ճամբարում, թե կղզու բնակիչների շրջանում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել