Հոնկոնգցի գիտնականները մշակել են մի սարք, որը թույլ է տալիս արագ և արդյունավետ ախտորոշել 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակումն ընդամենը 40 րոպեում, հայտնում է South China Morning Post թերթը: Սարքն արդեն սկսել է կիրառվել Չինաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հուբեյի նահանգում, որը հայտնվել է համաճարակի կենտրոնում:

«Մենք այն ուղարկել ենք շատ վայրեր և հուսով ենք, որ մարդիկ այն կօգտագործեն»,- նշել է նորույթի գլխավոր մշակող պրոֆեսոր Վեն Վեյցզյան Հոնկոնգի Գիտության և տեխնոլոգիաների համալսարանից:

Սարքն անալիզի է ենթարկում օրգանիզմի հեղուկ արտաթորումների նմուշները:

Ավելի վաղ հոնկոնգցի հետազոտողների այդ նույն խումբը համանման սարքեր էր թողարկել թռչնագրիպի և խոզագրիպի արագ ախտորոշման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել