Operativ.am-ը գրում է.

Ֆինլանդիայի նոր կառավարությունը հայտարարել է երկու ծնողների համար նորածիններին խնամելու նպատակով հավասար դեկրետային արձակուրդ սահմանելու պլանների մասին, հայտնում է BBC News-ը:

Նորածինների երիտասարդ ծնողների նպաստները կվճարվեն մինչև 14 ամիս` նրանցից յուրաքանչյուրի համար կազմելով 164 օր: Ֆինլանդիայում այս որոշումը բացատրվել են երիտասարդ ընտանիքների բարեկեցության և գենդերային հավասարության անհրաժեշտությամբ:

Նշվում է, որ Ֆինլանդիայում ներկայումս դեկրետային արձակուրդը կանանց համար տևում է 4 ամսից քիչ ավել: Ընդ որում, նախքան երեխայի 2 տարեկանը լրանալը, դեկրետային արձակուրդ է տրվում  նաեւ նորածինների հայրերին` մինչև 2.2 ամիս ժամկետով:

Հեռուստաալիքը նշում է, որ հարևան Շվեդիայում գործում է դեկրետային արձակուրդների առավել մեծահոգի համակարգը. այս երկրում նորածիններին խնամելու համար սահմանված արձակուրդը ծնողներից յուրաքանչյուրի համար կազմում է 240 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել