Azatutyun.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին բարձր պարգև շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Բարեկամություն» պարգևը թուրքական դիվանագիտության ղեկավարին է շնորհվում «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամության ամրապնդմանն ուղված հատուկ ծառայությունների համար»:

«Բարեկամություն» կամ «Dostluq» շքանշանով Ադրբեջանի իշխանությունները պարգևատրում են օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր ներդրում են ունեցել Ադրբեջանի հետ կապերը զարգացնելու գործում: Բացի Չավուշօղլուից, «Dostluq» շքանշանակիր է նաև ռուսաստանցի երգչուհի Ալլա Պուգաչովան, երգիչ Իոսիֆ Կոբզոնը, խորհրդային ժամանակաշրջանի հայտնի լրագրող Միխայիլ Գուսմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել