Վարչապետը ստատուս ա գրել, որ Քարվաճառում ՀԴՄ չեն տվել, ու զանգել ա Արցախի պետնախարարին, հաղորդում տվել, որ տուգանեն, աշխատողներին էլ անվանել զինվորի փայ գողացող։

Բայց սա պատմության մի կողմն ա։ Մյուս կողմն էն ա, որ օբյեկտը Զաքարյան Արշակինն ա, որի բանակի համար արած ահռելի աշխատանքը բոլորս գիտենք էլի, նու, համեմայն դեպս, նրանք, ովքեր բանակից գոնե մի քիչ տեղյակ ա։ Էդ օբյեկտում հա՛մ զինվորականները զեղչ ունեն, հա՛մ հասույթից բանակի ու բնակիչների համար ծրագրեր են արվում։

Բայց էդ էլ չի կարևորը։ Անսարք ապարատի խնդիրը լուծելուց հետո ՀԴՄ-ն կես ժամից տպել ու «Վայբերով» ուղարկել են վարչապետի տված համարով։ ՀԴՄ-ն էլ ցույց ա տվել Արշակը, բայց տուգանել են 75 հազարով։

Բայց սա էլ չի ամենակարևորը, այլ այն, թե ոնց ա Աշոտը հայտնվում Քարվաճառում՝ իրա զորամասից տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա ամայի վայրում, եթե ուվոլնիտելնին մի քանի ժամով ա։ Հեռավորությունը դիտմամբ չեմ ասում։ Բայց Արցախի աշխարագրությունը իմացողը կհասկանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել