Բանաստեղծ, ավազակ, ռոմանտիկ, հանճարեղ կատարող, երգերի հեղինակ և դերասան։ Նրա ստեղծագործությունները մոտ են բոլորին և միևնույն ժամանակ նաև շատ անձնական են։ Նրա ամեն մի երգը աշխարհ է, որը նվիրել է բոլոր մարդկանց։

  1. Ծանոթանալիս ես միշտ մարդու մեջ միայն լավն եմ տեսնում, մինչև որ մարդն անձամբ չապացուցի հակառակը։
  2. Տղամարդու մեջ պետք է համադրվեն բարությունը, ուժը և խելքը։ Կնոջ մեջ ես գնահատում եմ խելքը, գեղեցկությունը, բարությունը։ Գեղեցկությունը պարտադիր չէ՝ արտաքին լինի, ինչպես հասկանում եք։
  3. Ոչ մարդու մասին և ոչ էլ շան մասին երբեք մի դատիր առաջին հայացքից, քանի որ հասարակ փողոցային շունը կարող է բարի հոգի ունենալ, իսկ հաճելի արտաքինով մարդը կարող է լինել հազվագյուտ սրիկա։
  4. Ես հարգում եմ բոլոր մասնագիտությունները, եթե մարդը պրոֆեսիոնալ է։
  5. Մի քանի անգամ ես արդեն հուղարկավորվել եմ, մի քանի անգամ մեկնել, մի քանի անգամ նստել, այն էլ՝ այնպիսի հոդվածներով, որ դեռևս հարյուր տարի էլ է պետք ապրել... Նովոսիբիրսկից մի աղջիկ ինձ հարցրեց. «Ճի՞շտ է, որ դուք մահացել եք»։ Ես ասացի. «Չգիտեմ»։
  6. Այս աշխարհում ես միայն հավատարմությունն եմ գնահատում։ Առանց դրա դու ոչինչ ես և չունես ոչ մեկին։ Կյանքում դա միակ արժույթն է, որի գինը երբեք չի ընկնում։
  7. Հերոսներ ես չեմ փնտրում․ յուրաքանչյուրիս մեջ ամենաքիչը հազար այդպիսի հերոսներ են թաղված։
  8. Ես ժամանցային բանաստեղծությունների և երգերի սիրահար չեմ և չեմ սիրում, երբ իմ ելույթների ժամանակ հանգստանում են։ Ես ցանկանում եմ, որ հանդիսատեսը նույնպես աշխատի ինձ հետ։ Հավանաբար այդ պատճառով է ստեղծվել գրեթե ճչացող երգելու ոճը։
  9. Յուրաքանչյուր մարդու հոգում մի փոքր մասնիկ է մնում մանկությունից, որը միշտ բացվում է արվեստի առաջ։
  10. Ես իմ երգերով ցանկանում եմ ասել այն ամենը, ինչը չեմ կարողացել ասել բեմում։ Ես այստեղ չեմ եկել, որ ինչ-որ մեկին դուր գամ։ Իմաստ չկա ոչ ստելու, ոչ կեղծելու և ոչ էլ ձևացնելու։ Բոլոր ելույթներում և անգամ տանը ես միշտ անկեղծ եմ շփվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել