Aysor.am-ը նախագահ Սարգսյանի աշխատակազմ գրավոր հարցադրումներ է ուղարկել ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Պատասխանում նշված է, որ նախագահը հետևում է գործընթացներին ու կարծում, որ այդ ամենը պետք է տեղի ունենա «բացառապես իրավական հարթության մեջ և չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը»: Ի պատասխան գործադիր իշխանության կողմից ՍԴ նկատմամբ իրականացվող հարձակումներին (Հանրային հեռուստաընկերության հայտնի ռեպորտաժը, նախաքննական գաղտնիքի բացահայտումը, ՀՀ վարչապետի՝ այդ կապակցությամբ գրառումը)՝ պաշտոնական պատասխանում ասված է, որ այդ գործողություններին գնահատականը կարող է դիտվել որպես միջամտություն:

Մի քանի հարց է առաջանում.

✔️Ինչո՞ւ է նախագահի մշտական լռությունը խախտվում հարկադրաբար՝ լրատվամիջոցի միջամտությամբ: Մի՞թե Արմեն Սարգսյանը հանրության չէր խոստացել, որ հանրային հնչեղության հարցերին ունենալու է արձագանք:

✔️Ինչպե՞ս Արմեն Սարգսյանը մինչ այս պահը, գոհե ԵԽԽՎ-ից օրեր առաջ արված հայտարարությունից հետո չի հասկացել, որ այդ գործընթացներն արդեն իսկ վտանգել են մեր երկրի միջազգային հեղինակությանը:

✔️Մի՞թե նախագահն իսկապես չի գիտակցում, որ գործադիրի ղեկավարի կողմից արված գրառումը («Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ») արդեն իսկ անօրինական միջամտություն է ստեղծված իրավիճակին, իսկ դրա շուրջ նախագահի լռությունը՝ հանցավոր մասնակցություն դրան:

Հ.Գ. Aysor.am-ի հարցադրումներին ևս մեկը կավելացնեի՝ «Իսկ Արմեն Սարգսյանը հիշո՞ւմ է, որ Սահմանադրության երաշխավորն է», ու ամեն ինչ կընկներ տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել