Բրիտանացի թոփ մոդել և դերասանուհի Նաոմի Քեմփբելը նկարահանվել է ամբողջովին մերկ Vivienne Westwood նորաձևության ապրանքանիշի համար: Լուսանկարները հայտնվել են Dazed պորտալում:
Հրապարակված լուսանկարներից մեկում 49-ամյա Քեմփբելը կեցվածք է ընդունել մերկ, բեժ գույնի կոշիկներով, թեք կանգնած դեպի տեսախցիկը: Նրա կերպարը լրացնում են տարբեր աքսեսուարներ՝ սև շղարշից հսկայական գլխարկը և նույն երանգի մետաքսյա ժապավենը:
Մեկ այլ կադրում սուպերմոդելը հատակին հասնող կարմիր զգեստով է՝ բատո կտրվածքով և սպիտակ կաշվե ձեռնոցներով: Բացի այդ՝ Քեմփբելի ձեռքին ծառի ճյուղ կա:
Ֆոտոշարքի նկարահանմանը մասնակցել է նաև Vivienne Westwood-ի դիզայներ Վիվիեն Վեսթվուդը, որը լուսանկարներից մեկում կեցվածք է ընդունել Քեմփբելի կողքին: Հայտնիները տարբեր երանգի մետաքսից միդի զգեստներով են՝ բաց վարդագույն և մուգ կապույտ:
Նկարահանումների հեղինակը գերմանացի նորաձևության լուսանկարիչ Յուրգեն Թելերն է: Նա աշխատել է նաև Saint Laurent, Louis Vuitton և Mark Jacobs ապրանքանիշների հետ: