Բելգիայի նախկին միապետ Ալբերտ 2-րդը մեկ հայտարարությամբ վերջ է դրել տասնամյակներ շարունակ իր անձի շուրջ ծավալվող սկանդալին, որը վերաբերում է արտամուսնական կապից երեխա ունենալուն:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, դատական քաշքշուկներից հոգնելով՝ նախկին թագավորն իր իրավաբանների միջոցով հայտարարություն է տարածել՝ ասելով, որ հիսունմեկամյա նկարչուհի և քանդակագործ Դելֆին Բոելն իր ապօրինի դուստրն է:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ալբերտ 2-րդը համաձայնել է ԴՆԹ թեստ անցնել և թեստի գիտական եզրակացությունը ստանալուց հետո ընդունել է, որ Բոելի կենսաբանական հայրն է:

Այժմ Բոելը բելգիական գահի ժառանգորդների թվում 15-րդն է և կարող է արքայադստեր տիտղոս ստանալ: Բացի այդ՝ հոր մահից հետո նա կարող է նաև ժառանգություն ստանալ:

Հայտնի է, որ նախկին միապետի և Բոելի մոր սիրավեպը ժամանակին սպառնալիքի տակ է դրել թագավորական ընտանիքի ընտանեկան կյանքն ու երջանկությունը: Ալբերտ 2-րդն այս մասին խոստովանել է իր ելույթներից մեկում՝ նշելով, որ ինքն ու թագուհի Պաոլան կարողացել են հաղթահարել ճգնաժամը, որի պատճառով քիչ էր մնում քանդվեր իրենց ընտանիքը:

Artist Delphine Boel, 51, has been trying to establish paternity for years and her story has often made headlines

King Albert II, 85, was ordered by the Brussels court to attend an appointment and provide a DNA sample in the presence of a justice official

Six years ago, Ms Boel, who bears a striking resemblance to some members of the royal family, opened court proceedings to prove that Albert was her father

In November last year the court ruled that King Albert must provide the DNA which came as a surprise after a lower court ruled Delphine Boel could not rely on such forensic evidence to establish paternity

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել