Դաս 1

Կինը հենց նոր ավարտեց լոգանքը, ամուսինը մտավ լոգարան: Դուռն թակեցին: Կինն արագ ծածկվեց սրբիչով և վազեց դուռը բացելու: Շեմին հարևան Դևիդն է: Նրան տեսնելով՝ Դևիդն ասաց. «Հանիր սրբիչը, քեզ 800 դոլար կտամ»: Մի քիչ մտածելով՝ կինը որոշեց բաց չթողնել այդ հնարավորությունը և մեկ վայրկյան անց հանեց սրբիչը՝ Դևիդի առաջ լրիվ մերկ մնալով: Վերջինս նրան 800 դոլար տվեց և գնաց: Կինը նորից ծածկվեց սրբիչով և վերադարձավ լոգարան: «Ո՞վ էր»,- հարցրեց ամուսինը: «Դևիդը»,- պատասխանեց կինը: «Հրաշալի է, ասաց ամուսինը,- նա ոչինչ չասա՞ց 800 դոլարի մասին, որ ինձնից պարտքով վերցրել էր»:

Բարոյախոսությունը. մի մոռացեք բոլոր բաժնետերերի հետ կիսել տրված վարկերի մասին տեղեկությունը, այլապես ենթակա եք տհաճ իրավիճակում հայտնվելու ռիսկի:

Դաս 2

Մի անգամ հոգևորականը միանձնուհուն առաջարկեց տեղ հասցնել: Նա նստեց ավտոմեքենան և ոտքը գցեց ոտքին՝ պատահմամբ մերկացնելով ազդրը: Ամաչելով քահանան հազիվ կառավարեց ավտոմեքենան: Վերահսկելով մեքենան՝ նա զգուշությամբ ձեռքը դրեց նրա ոտքին: Այդտեղ միանձնուհին ասաց. «Հա՛յր սուրբ, հիշո՞ւմ եք Սաղմոս 129-ը»: Մտածելով, որ նա նկատողություն է անում, քահանան ձեռքը քաշեց: Բայց որոշ ժամանակ անց նորից ձեռքը դրեց նրա ոտքին: Միանձնուհին նորից ասաց. «Հա՛յր սուրբ, հիշո՞ւմ եք Սաղմոս 129-ը»: Հոգևորականը նորից վերցրեց ձեռքն ու ներողություն խնդրեց. «Ներեցեք, քո՛ւյր, մարմինս տկար է»: Տեղ հասնելով՝ միանձնուհին ծանր շունչ քաշեց և հեռացավ: Եկեղեցի վերադառնալով՝ հոգևորականը որոշեց գտնել և վերհիշել Սաղմոս 129-ը: Եվ դրանում տեսավ այս խոսքերը. «Առաջ գնա և փնտրիր, ավելի վեր երջանկություն կգտնես»:

Բարոյախոսությունը. աշխատեք առավելագույնս լավ տիրապետել ձեր աշխատանքին, այլապես շատ հնարավորություններ բաց կթողնեք:

Դաս 3

Առևտրային ներկայացուցիչը, քարտուղարուհին և մենեջերը գնում էին ճաշելու, և պատահաբար կախարդական ջահ գտան: Դուրս եկավ Ջինը և ասաց. «Ես կկատարեմ ձեզնից յուրաքանչյուրի մեկ երազանքը»: Քարտուղարուհին պահանջեց առաջինը ցանկություն պահել. «Ես ուզում եմ հիմա լինել Բահամյան կղզիներում, զբոսանավի վրա, չմտածել աշխատանքի և այլ խնդիրների մասին»: Ջինը կախարդական խոսքեր արտաբերեց, և նա անհետացավ: Հաջորդը ցանկություն հայտնեց առևտրային ներկայացուցիչը. «Այնպես արա, որ հիմա Հավայան կղզիներում լինեմ, հանգստանամ լողափին անսպառ կոկտեյլներով և ամենագեղեցիկ աղջիկների հետ»: Ջինը նորից կախարդական խոսքեր արտաբերեց, և նա անհետացավ: Հասավ մենեջերի հերթը: Նա ասաց. «Այնպես արա, որ այդ երկուսը ճաշից հետո գրասենյակ վերադառնան»:

Բարոյախոսությունը. միշտ ղեկավարին թույլ տվեք առաջինը խոսել:

Դաս 4

«Մի անգամ արծիվն աննպատակ նստած էր ծառի վրա: Նա պարզապես հանգստանում էր և ոչինչ չէր անում: Ծառի կողքով անցնելիս դա նկատեց փոքրիկ ճագարը: Նա արծվին հարցրեց. «Կարո՞ղ եմ ես էլ նստել և ոչինչ չանել»:

«Իհարկե, ինչու ոչ»,- պատասխանեց արծիվը: Նապաստակը նստեց ծառի տակ հանգստանալու: Հանկարծ անտառից աղվես դուրս վազեց, բռնեց նապաստակին ու կերավ:

Բարոյախոսությունը. եթե ուզում եք նստել ու ոչինչ չանել, ապա ձեզ ամենաբարձր տեղն է պետք:

Похожее изображение

Դաս 5

Մի անգամ ցուլը և հնդկահավը զրուցում էին: Հնդկահավը սկսեց բողոքել. «Ես այնպես եմ երազում ծառի գագաթը բարձրանալ, բայց այնքան քիչ ուժ ունեմ»: Ցուլը պատասխանեց. «Ես կարող եմ քեզ օգնել»: Կտցահարիր կղանքս, դրա մեջ շատ սննդարար նյութեր կան»: Հնդկահավը բավական շատ կղանք կտցահարեց, դա իսկապես նրան օգնեց նոր ուժ ստանալ՝ ծառի անհրաժեշտ ճյուղին բարձրանալու համար: Հաջորդ օրը նա էլի կերավ ու հասավ հաջորդ ճյուղին: Վերջապես, չորրորդ օրը զգալի քանակի կղանք ուտելով՝ հնդկահավը հպարտորեն նստել էր ծառի գագաթին: Բայց հանկարծ նրան նկատեց ֆերմերը և կրակեց:

Բարոյախոսությունը. կարող եք բարձունքների հասնել՝ համաձայնվելով ստորանալ, բայց դա չի օգնի երկար ժամանակ այնտեղ մնալ:

Դաս 6

Ոչ մեծ թռչունը թռչում էր տաք երկրներում ձմեռելու: Բայց արդեն այնքան ցուրտ էր, որ նա սառեց և ընկավ գետնին: Մինչ նա այնտեղ ընկած էր, կողքով կով անցավ և հենց նրա վրա կարիքները հոգաց: Թռչնակը հանկարծ հասկացավ, որ տաքացավ: Կովի թրիքը նրան կյանքի վերադարձրեց: Թռչունն ուրախացավ և երգեց: Նրա ձայնը լսեց կողքով վազող կատուն: Նա գտավ թռչունին, բռնեց ու կերավ:

Բարոյախոսությունը.

1) Ոչ բոլորը, ովքեր կեղտոտում են ձեզ վրա, ձեր թշնամիներն են:

2) Ոչ բոլորը, ովքեր ձեզ հանում են կեղտից, ձեր ընկերներն են:

3) Եթե ձեզ լավ եք զգում, տաք է, ավելի լավ է՝ լռեք այդ մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել