Ի՞նչ պետք է իմանա ցանկացած կին։ Վստա՞հ եք, որ լիարժեքորեն տիրապետում եք հիգիենայի կանոններին։

Լոգանքը և հեշտոցի pH հավասարակշռությունը

Չմոռանաք, որ լոգաքն ազդում է հեշտոցի միկրոֆլորայի վրա։ Հնարավոր է, որ նվազի թթվայնությունը՝ հանգեցնելով մանրէների բազմացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Տհաճ հոտ նկատելու դեպքում հարկավոր է դիմել բժշկի։ Ջուրը միայն կազատի հոտից, բայց չի ազատի այն առաջացնող խնդրից։

Ճիշտ սնուցում

Հավասարակշռված սնունդն ու հեղուկը վերարտադրողական առողջության երաշխիքն են։ Խորհուրդ է տրվում սոյա պարունակող մթերքներ ուտել, քանի որ վերջիններս էստրոգեններ են պարունակում։ Հեշտոցի չորության դեպքում հարկավոր է դիմել բժշկի։Картинки по запросу vagina hygiene

Անվտանգ սեքս

Պահպանակի օգտագործումն օգնում է պաշտպանվել այնպիսի հիվանդություններից, ինչպիիք են՝ ՄԻԱՎ-ը, սիֆիլիսը, գոնորեան, տրիխոմոնիազը, քլամիդիոզը և այլն։

Գինեկոլոգիական խորհրդատվություն

Յուրաքանչյուր կին պետք է տարին երկու անգամ դիմի գինեկոլոգիական խորհրդատվության և քսուքի հետազոտություն կատարի։

Հեշտոցային վարակներ

Похожее изображение

Առանձնացվում է հեշտոցի հիմնական վարակների հետևյալ տիպերը`

  • սնկերով հարուցված վարակներ, 
  • բակտերիալ վագինոզ, 
  • սեռավարակներ:

Ներքնաշորի ընտրություն

Հարկավոր է ապահովել հեշտոցի չորությունն ու մաքրությունը, որի վրա կարող է ազդել ներքնաշորը։ Սինթետիկ գործվածքները բարձրացնում են խոնավության աստիճանը, ինչը կարող է հանգեցնել դիսբիոզի։ Նպատակահարմար է կրել բամբակյա ներքնաշոր։

Տարրական կանոններ

Պետք է պահել հիգիենայի տարրական կանոնները, օրինակ՝ դեֆեկացիայից հետո մաքրումը կատարել առջևից հետ ուղղությամբ, որպեսզի կանխվի վնասակար մանրէների փոխադրումը հեշտոց։ Դաշտանի ընթացքում հաճախ փոխեք միջադիրն ու տամպոնը, խուսափեք ամենօրյա միջադիրներից, դրանք պահում են խոնավությունը, ջերմությունը՝ հանգեցնելով տարաբնույթ հիվանդությունների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել