Դաշտանի ժամանակ սիրով զբաղվելը գրավում է որոշ տղամարդկանց իր արգելվածությամբ, իսկ կանանց՝ հղիանալու ցածր հավանականությամբ: Պետք է ասել, սակայն, որ կանայք, չդիմադրելով կրքին, սեռական հարաբերություն են ունենում այդ օրերին՝ գլխի չընկնելով, որ այդպիսով վտանգի են ենթարկում իրենց առողջությունը: Այսպիսով, արդյո՞ք ճիշտ է, որ դաշտանի ժամանակ չի կարելի սեռական հարաբերություն ունենալ:Картинки по запросу секс менструация

Իրականում չի արգելվում, բայց և խորհուրդ չի տրվում տարատեսակ բորբոքային խնդիրներից խուսափելու համար: Եթե այնուամենայնիվ անխուսափելի է հարաբերությունը, ապա պետք է լինի միայն անմիջապես ցնցուղ ընդունելուց հետո:Похожее изображение

Դաշտանի շրջանում բացվում է արգանդի պարանոցը, որպեսզի դաշտանային արյունը դուրս գա արգանդի խոռոչից, և արգանդի լորձաթաղանթը վերափոխվի: Ուստի այս ժամանակ բարձրանում է արտաքին միջավայրից էնդոմետրիում՝ արգանդի խոռոչ վնասակար մանրէների ներթափանցման հավանականությունը: Այս է պատճառը, որ ավելի նախընտրելի է դաշտանի օրերին սեռական հարաբերությունից պարզապես զերծ մնալ և պահպանել հիգիենայի կանոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել