Օգտակար սովորությունները, այդ թվում՝ կանոնավոր ֆիզիկական վարժությունները և առողջ սնվելը, կարող են մարդու կյանքը երկարացնել մոտավորապես տասը տարով: Դա պարզել են կիրառական գիտությունների Հարվարդի համալսարանի և Ամստերդամի համալսարանի գիտնականները:

Մասնագետների աշխատանքի արդյունքները հրապարակված են British Medical Journal հանդեսում:

Ուսումնասիրության մեջ օգտագործել են ավելի քան հարյուր հազար 50-ամյա մարդկանց տվյալներ, որոնք գիտական աշխատանքն սկսելու պահին ոչ մի հիվանդություն չեն ունեցել: Նրանց առողջական վիճակին հետևել են ավելի քան 20 տարի:

Այնուհետեւ հետազոտողներն ուշադրություն են դարձրել այն բանին, թե մասնակիցներից ում մոտ է հայտնվել սիրտ-անոթային հիվանդություն, քաղցկեղ կամ երկրորդ տիպի շաքարախտ, ինչպես նաև այն հանգամանքին, թե որ տարիքում Է ի հայտ եկել հիվանդությունը և արդյունքում որքան Է ապրել մասնակիցը:

Արդյունքում փորձագետները որոշել են ռիսկի հինգ հիմնական գործոններ՝ ծխելը, «չափավոր» չափաբաժիններով ալկոհոլ օգտագործելը, ճարպի կամ շաքարի բարձր պարունակությամբ ոչ առողջ սնունդը, ֆիզիկական ցածր ակտիվությունը և ավելորդ քաշը՝ հաշվարկված մարմնի զանգվածի ինդեքսով:

Այս հինգ գործոններով գիտնականները պարզել են, թե քանի «առողջ տարի» կարող Է ակնկալել 50 տարեկան մարդը:

Կանայք, որոնք ունեցել են չորս-հինգ օգտակար սովորություններ՝ օգտակար սնունդ, ֆիզիկական ակտիվություն, ծխելուց և ալկոհոլ հրաժարում, ինչպես նաև նորմալ քաշի պահպանում, միջին հաշվով ապրել են 84,4 տարի: Իսկ այն կանայք, որոնք չեն կիրառել այս օգտակար սովորությունները ապրել են 73,7 տարի: Տղամարդկանց համար այս ցուցանիշները կազմել են 81,1 տարի՝ 73,5 տարվա դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել