Ավստրալացի ատամնաբույժ Էլիզաբեթ Միլֆորդը ( անվանել է հիմնական սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս ատամները խոզանակով մաքրելիս՝ գրում է Daily Mail-ը:

Ըստ բժշկի՝ ամենատարածված սխալ պատկերացումներից մեկն այն է, որ ատամի մածուկից հետո անհրաժեշտ է բերանը ողողել ջրով: «Խոզանակից հետո բերանը լվանալուց հրաժարվելը կարող է երկարացնել ատամի մածուկի ազդեցությունը: Այս եղանակով այն կուժեղացնի և կպաշտպանի ձեր ատամները օրվա ընթացքում», – բացատրել է բժիշկը:

Image result for чистке зубов

Բացի այդ, Միլֆորդը պնդում է, որ ուտելուց անմիջապես հետո չի կարելի դիմել հիգիենիկ ընթացակարգին: «Թթու պարունակող սնունդն ու ըմպելիքները կարող են փափկեցնել ձեր ատամները, և ուտելուց անմիջապես հետո մածուկ օգտագործելը լուրջ վնաս կարող է հասցնել ձեր ատամներին»,- զգուշացրել է ատամնաբույժը:

Նա նաև փարատել է ատամները երկար ժամանակ խոզանակով մաքրելու անհրաժեշտության մասին միֆը և խորհուրդ է տվել ժամանակաչափ օգտագործել՝ համոզվելու համար, որ ընթացակարգը երկու րոպեից ավել չի տևում: Պետք չէ նաև ուժեղ սեղմել խոզանակը՝ կարծելով, թե այդպես ավելի լավ են մաքրվում ատամները, ավելի լավ է օգտագործել փափուկ խոզանակ և մաքրել ատամները շրջանաձև շարժումներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել