Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։

«Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա:

Համոզված եմ, որ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, բոլոր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում գործընկերային փոխգործակցությունը բխում են մեր ժողովուրդների շահերից, համահունչ են տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը»,-մասնավորապես ասված է ուղերձում:

ՌԴ նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել