Էմպատիան դիմացինի զգացմունքները, հույզերը հասկանալու, նրա ապրումները կիսելու ունակությունն է։ Նման մարդկանց վստահում են շրջապատում և դա նրանց հաջողություն է բերում։

Երկար ժամանակ համարում էին, որ այս հատկությունը ի ծնե է դրված լինում մարդու մեջ։ Սակայն Հարվարդում անցկացված հետազոտության հեղինակ, հոգեբույժ Հելեն Ռեյսը գտնում է, որ էմպատիան հմտություն է, որը կարելի է սովորել և զարգացնել։

Ռեյսը էմպատիայի զարգացման իր մեթոդիկան է մշակել՝ հիմնվելով նեյրոկենսաբանության հետազոտությունների վրա։ Եվ այսպես 7 հմտություններ, որոնց վրա արժե աշխատել, որպեսզի կարողանաք լեզու գտնել ցանկացած մարդու հետ։

1. Կարողանալ հայացքով կոնտակտի մեջ մտնել

Ռեյսը խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում կարևոր հանդիպումները անցկացնել ոչ թե կոնֆերենց–կապով կամ մեսենջերների օգնությամբ, այլ անձամբ՝ դեմ առ դեմ։ Նայեք դիմացինի աչքերին այնքան ուշադիր, որ հասկանաք, թե ինչ գույնի են դրանք։ «Այս լրացուցիչ մի քանի վայրկյանը զրուցակցին հուշում են, որ դուք իրոք իրեն տեսնում եք»,– բացատրում է Ռեյսը։

2. Դեմքի միմիկաները հույզերը հասկանալու հմտություն

Մեր ուղեղում և նյարդային համակարգում «կարված է» զրուցակցի դեմքի արտահայտությունների հայելային ավտոմատ կրկնօրինակումը։ Եթե զրուցակիցը մեզ ժպտում է, մենք գրեթե միշտ նրան ժպտում ենք։ Մենք դա ավտոմատ ենք անում։ Մենք կարողանում ենք նաև տարբերել կեղծ ժպիտն իսկականից։ Դեմքի մկանները հազվադեպ են խաբում։ Այնպես որ ուշադրություն դարձրեք դրան, եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչ է զգում ձեր զրուցակիցը։

3. Կարողանալ զրույցի ժամանակ այնպիսի դիրք գրավել, որը վստահություն կներշնչի

Զրույցի ժամանակ ձիգ և ուղիղ նստեք։ Նման դիրքը վկայում է «երջանկության ներքին զգացողության և ինքնավստահության մասին»։ Ռեյսն իր հիվանդների հետ միշտ նստած է խոսում, շրջված դեպի մարդը, մի թեթև առաջ թեքված այնպես, որ իր գլուխը լինի նրա աչքերի մակարդակին։Картинки по запросу ладить с людьми

4. Կարողանալ հասկանալ ընդհանուր զգայական ֆոնը

Սա իրոք շատ կարևոր հմտություն է։ Միշտ ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ զգայական վիճակում է ձեր զրուցակիցը։ Միգուցե նա տխուր է, նյարդային, հուզված կամ բարձր տրամադրությամբ։ Դժվար թե կարողանաք լեզու գտնել մարդու հետ, եթե չեք հասկանում, թե զգայական սանդղկի որ հատվածում է նա գտնվում տվյալ պահին։

5. Կարողանալ ճանաչել այն ինֆորմացիան, որը փոխանցում է ձայնի տոնը

Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ եք դուք ասում, այլ այն, թե ինչպես եք դա ասում, ինչ արագությամբ և ինչ տոնով։ Որպես կանոն, ձայնի հանգստացնող, համաչափ տեմբրը բավական հեշտացնում է դիմացինի հետ կոնտակտը։Похожее изображение

6. Լսել կարողանալու ունակությունը

«Դիմացինին լսելու ունակությունը նշանակում է լիովին ուշադրություն դարձնել մարդուն, հասկանալ նրա հույզերը և պատասխանել կարեկցանքով, առանց մեղադրելու»,– գրում է Ռեյսը։

Օրինակ, փորձեք չխոսել որևէ մեկի հետ, երբ գտնվում եք «կարմիր գոտում»։ Երբ վեճի ժամանակ հույզերը շիկանում են, մի քայլ հետ արեք։ Մի ընդհատեք զրուցակցին։ Մի փորձեք դառնալ նրա հայելային արտապատկերումը՝ ձեր հույզերը հասցնելով եռման կետի։ Եթե կարողանաք հետևել այս կանոններին, ապա վեճի ժամանակ կրքերը շատ արագ կհանդարտվեն։

7. Կարողանալ ճիշտ արձագանքել զրուցակցին

Հույզերը «վարակիչ» են։ Հնարավոր է, դուք դա չեք էլ գիտակցում, բայց ձեր հուզական վիճակը ուղիղ ազդեցություն է ունենում շրջապատի վրա։

Եթե դուք ջղային եք, վստահ չեք ձեզ վրա կամ, ասենք, վախենում եք ինչ–որ բանից, այս հույզերն անպայման կազդեն շրջապատի մարդկանց վրա և բացասաբար կանդրադառնան նրանց հետ շփումներ վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել