Armday.am-ը գրում է.

2019 թվականի դեկտեմբերի 1-ից 5-ը Բրյուսել էին գործուղվել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը,  եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Արման Եղոյանը, Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արման Իսրաելյանը:

Այս գործուղումը ճանապարհածախսը, օրապահիկը եւ գիշերակացը պետական բյուջեի վրա արժեցել է շուրջ չորս մլն դրամ: Սա իր մեջ ներառում է նաեւ արագընթաց գնացի 93 հազար դրամ արժեցող տոմս: Այս մասին ArmDay.am-ին փոխանցում են ԱԺ աշխատակազմից:

Ազգային ժողովից մեզ փոխանցված պատասխանից տեղեկացանք, որ ամենաճոխն այս գործուղումն անցկացրել է Ռուբեն Ռուբինյանը: Նա մյուսների համեմատ ավելի շատ է զբաղեցրել հյուրանոցային համարը եւ գործուղման ընթացքում միայն հյուրանոցին վճարել են 1000 եվրո: Սա համարժեք է 528 հազար դրամի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել