«Հայաստանի ներկայիս զբոսաշրջային համար մեկ խնդիրը էքսկուրսիոն-մեթոդական աշխատանքի ցածր մակարդակն է, մասնագետ էքսկուրսավարների  խիստ պակասը: Մեր երկրում, ցավոք, էքսկուրսավարների աշխատանքը չի կարգավորվել կամ կարգավորվել է տարերայնորեն, նրանց անհատական ճարպկությամբ, գործատուի  քմահաճույքով,  ոչ հաջողված լիցենզավորման կարգ մտցնելով, իսկ առավելապես՝ «Տուրիստը գոհ է, ուրեմն լավ է» անցաբառով: Հայաստանում էքսկուրսավար կարող է աշխատել ցանկացած ոք, ում կցանկանա հրավիրել այդ գործից երբեմն անտեղյակ  գործատուն:                                                                                                                                                

Ի տարբերություն վերականգնողական, էկոբանական, գործարարական, քայլարշավային, սպորտային, առողջարարական, էքստրիմ, էկզոտիկ եւ այլ տարատեսակ զբոսաշրջեկային իզմերի Հայաստանը,  նախ եւ առաջ,  ճանաչողական, պատմա-մշակութային զբոսաշրջության դասական  երկիր է:  Իսկ ճանաչողական զբոսաշրջության կենտրոնական դեմքը հուշարձան-էքսկուրսանտ, Հայաստան-արտասահման  շփման առաջագծում կանգնած զբոսավարն է, որն էլ բացահայտում է խորքային եւ ոգեղեն Հայաստանը տեղացի ու եկվոր էքսկուրսանտներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել