Գրիպի վիրուսը և հարբուխ առաջացնող ռինովիրուսը խանգարում են միմյանց տարածմանը: Այսպիսի եզրակացություն են արել Գլազգոյի համալսարանի գիտնականները՝ հայտնում է Proceedings of the National Academy of Sciences-ը։

Ուսումնասիրության ընթացքում վերլուծվել է վերջին 9 ամիսների ընթացքում շնչառական հիվանդությունների 44.2 հազար դեպք: 11 խմբի վիրուսների գենետիկական նյութի վերաբերյալ հիվանդների ստուգման հիման վրա կազմվել է այդ վիրուսների փոխազդեցության մոդել։

Ուսումնասիրված վիրուսների մեծ մասի համար միևնույն ժամանակ մեկ անձի վարակելու հավանականությունը դրականորեն փոխկապակցված էր, սակայն, ռինովիրուսի և գրիպի A վիրուսի համար հարաբերակցությունը բացասական էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել