Անգլիայի Ռիչմոնդ քաղաքի բնակչուհի «հավերժ երիտասարդ» 89-ամյա տատիկը պատմել է իր գեղեցկության եւ չխամրող արտաքնի գաղտնիքների մասին: Նրա խոսքը մեջբերում է Daily Mail պարբերականը:

2014 թվականին մահացել է Ժոզեֆինա Լեւենշտեյնի՝ Ռուփերթ անունով ամուսինը, որի հետ նա ապրել է 57 տարի: Լինելով այրի՝ նա իր համար մշակել է օրվա խիստ կարգուկանոն: «Առավոտյան ժամը 08:30-ին նախաճաշին ես ուտում եմ երկու ճաշի գդալ գրանոլա կամ ջեմով տոստ,-պատմել է նա:- Այնուհետեւ մեկ ժամ զբոսնում եմ շանս հետ եւ տասը րոպե զբաղվում սպորտով: Ճաշն իմ հիմնական ուտելիքն է: Դրանից հետո ինձ թույլ եմ տալիս մեկ-մեկուկես ժամ հանգստանալ: Ես հեռուստացույց դիտում եմ արդեն ժամը 17-00-ից հետո»: Լեւենշտեյնին առույգությունը պահպանելուն օգնում է ամեն օր դաշնամուր նվագելը: «Ես դրան հատկացնում եմ օրական երկու ժամ, չնայած թույլ տեսողությանս,- ընդգծել է բրիտանուհին:-Դաշնամուր նվագելը միապաղաղ առօրյան ոգեշնչման պահերով հագեցնելու միջոց է»: Բրիտանուհին նաեւ ընդգծել է, որ երիտասարդ մնալուն իրեն օգնում են ընկերները, որոնք մոտավորապես 50 տարեկան են՝ իր դստեր հասակակիցներ: «Մենք հաճախ ենք միասին ճանապարհորդում, ահա վերջերս այցելել ենք Իռլանդիայում բնակվող ծանոթների: Ես նաեւ սիրում եմ համերգներ կազմակերպել տանը: Որպես կանոն, տարվա ընթացքում ես կազմակերպում եմ առնվազն երեք հրավիրովի ընթրիք»,- եզրափակել է Լեւենշտեյնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել