Մեծամորի «վտանգը» և Արցախի հանձնումը…

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը առաջարկել է խորհրդարանական ուսումնասիրություն կատարել Մեծամորի ատոմակայանի հետ կապված և որոշել նրա հնարավոր ռիսկերը:

Մի պահ եկեք վերհիշենք, թե ի՞նչ պատասխան տվեց Թուրքիան Սիրիա ներխուժելուց և՛ առաջ, և՛ հետո: Թուրքիան հայտարարեց, որ իրենց ռազմական գործողությունները արդարացված են, քանի որ Սիրիայի կողմից վտանգ են տեսնում՝ ահաբեկչական հարձակման վտանգ: Եվ ի՞նչ արեցին: Ներխուժեցին Սիրիա և ըստ էության ինչ ցանկացան, այն էլ արեցին, իսկ ի՞նչ արեց ԱՄՆ-ն՝ թույլ տվեց, որպեսզի նոր ջարդեր տեղի ունենան:

Հիմա՝ Մեջլիսի մակարդակով խոսում են Մեծամորի ատոմակայանի կողմից Թուրքիային վտանգ սպառնալու մասին: Մտածելու առիթ է չէ՞ տալիս: Դե սրան էլ եկեք գումարենք վերջին շրջանում ռուս-թուրքական մերձեցումը և հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունները: Պատկերը ստանու՞մ եք:

Թուրքիան հարմար առիթ է ման գալիս, որպեսզի իրենց պլանավորած «ավիացիոն» հարվածները հասցնի Հայաստանին, իսկ դուք ասում եք Սենատը ցեղասպանությունը ճանաչեց: Պատմական առումով՝ շնորհակալություն, բայց աշխարհաքաղաքական առոմով՝ մտահոգիչ է, շա՜տ մտահոգիչ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն էլ այսօր ասել է` «բանակցությունների ընթացքում հայկական կողմից հայտնվում էին տարբեր փաստատթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր։ Իմաստը շատ պարզ է՝ փուլերով՝

1. Հայկական զորքերի դուրսբերում, 2.Ադրբեջանական բնակչության վերադարձ օկուպացված տարածքներ,
3. ԼՂՀ կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում, ըստ իրենց օրենսդրության և Սահմանադրության:

Թե բա ես Հռոմի Պապն եմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել