(Մեռելոց օրվա վերաբերյալ)

Մեր Հայ առաքելական եկեղեցին հինգ տաղավարահարած կարևոր տոներից հետո, այսինքն՝ Հիսուսի սուրբ Ծնունդից, սուրբ Հարությունից՝ (Զատիկից), Այլակերպության տոնից՝ (Վարդավառից), Տիրամոր Վերափոխումից՝ (խաղողօրհնեք) և սուրբ Խաչից՝ (ՍփԽեչ) համորեն ննջեցյալների հիշատակման օր է նշանակել (մեռելոց):
Այդ օրերին մեր հանրապետությունում աշխատանքային օր չէ, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա գնալ իր հարազատների շիրիմներին այցելության, հարգելու նրանց հիշատակը՝ աղոթելու և խնկարկելու: Այդ բոլորը իհարկե լավ է, բայց շատերը ամենակարևորն են մոռանում, որ այդ ննջեցյալների համար մեր բոլոր եկեղեցիներում սուրբ Պատարագ է մատուցվում հատուկ այդ նպատակով, որի արարողության ժամանակ օծյալ քահանան մեկ առ մեկ կարդալով հիշատակում է բոլոր ննջեցյալների անունները և աղոթում նրանց հոգիների խաղաղության համար, ինչպես որ գրված է պատարագամատույցում.
- Տէր« ողորմեա՛. Տէր« ողորմեա՛. Տէր« ողորմեա՛: Քրիստո՛ս« Որդի՛ Աստուծոյ« անոխակալ եւ բարեգութ« գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Մանաւանդ ի հոգիս (այս անուն...): Յիշեա՛ հաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան« քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասում: Զի Դու ես Տէր ու Արարիչ ամենեցուն« դատաւոր կենդանեաց եւ մեռելոց: Եւ Քեզ վայելէ փառք« իշխանութիւն եւ պատիւ« այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամեն:

Շարունակությունը կարդացեք այստեղ՝ http://www.qahana.am/?ln=am&page=spiritual_library_item&id=583

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել