Տարիներ առաջ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ մասնակցում էինք ԱՊՀ երկրների խորհրդարանականների համաժողովին:

Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախյան կարգավորման մեր տեսլականը, որին հաջորդեց իմ ելույթը՝ նույն թեմայով: Մեզ արձագանքեց ադրբեջանցի պատվիրակը՝ Վահանին հռչակելով «ահաբեկչական կուսակցության անդամ», իսկ ինձ՝ «հանցագործ ռեժիմի ներկայացուցիչ»: Իհարկե, համարժեք պատասխանը նա ստացավ հենց դահլիճում:

Կհարցնեք՝ ինչո՞ւ հանկարծ հիշողությունս պայծառացավ ոչ այնքան հրատապ այս դրվագի շուրջ:

Ոչ Վահանը, ոչ ես չէինք պատկերացնի, որ կգա ժամանակ, երբ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցի պատգամավորի զառանցանքները նույնությամբ կհնչեն «նոր Հայաստանի» Ազգային ժողովում:

Հ.Գ. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը... Խելքին աշեցեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել