«Թող այդ հանձնաժողովն իր գործը անի. վերջապես, մենք տարածքներ ենք տվել եւ զոհեր ենք ունեցել, մեկը պե՞տք է պատասխան տա այդ զոհերի համար: Վերջապես մեկ անգամ մենք պե՞տք է պարզ նայենք մեկս մյուսի աչքերին՝ ո՞վ է բացթողում արել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին վերաբերվող հարցին:

Դիտարկմանը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2016-ին փոխնախարար էր, վերջերս հայտարարել էր՝ բոլոր հանգամանքներն ուսումնասիրվել են, հետեւություններն արվել են, Գագիկ Մելքոնյանը հակադարձեց.

«Կոմիտաս Մուրադյանը, որը կապի վարչության պետ էր, պառկած էր հիվանդանոցում, նրան ազատել են աշխատանքից: Եթե դա է վերլուծականը… Կամ՝ Կարապետյան Արշակին ազատել են, հետո՝ վերականգնել են. հիմա ո՞նց հասկանանք՝ պատիժն ո՞վ է կրել, պատիժն ո՞ւմ են տվել: Չեմ կարող ասել՝ ճիշտ մարդիկ են պատժվել, թե՝ ոչ, բայց որ մարդը հոսպիտալում պառկած է, աշխատանքից ազատել են…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել