Իշխանությունների ինքնախոստովանությունները շարունակվում են:

Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց մասին, Փաշինյանը մեջբերել է Զարուհի Բաթոյանին՝ համաձայնվելով, որ մարդու կյանքում 3000, 5000 կամ 10000 հավելյալ վճարը (այս դեպքում՝ նպաստը) բան չի փոխում:

Վարչապետը ճիշտ է: Մի քանի հազար դրամի ավելացումները ոչ մեկի կյանքում ոչինչ չեն փոխում, եթե չկա համակարգային, իրական փոփոխություն:

Ժամանակն է, որ հերթական 100 փաստի ներկայացման ընթացքում շատ սահուն դուրս բերվեն նաև աշխատավարձերի բարձրացման, կենսաթոշակների բարձրացման փաստերը, որոնք թեև տոկոսային արտահայտությամբ հնչեղ են, բայց իրականում չեն անցնում այդ նույն 3000, 5000 և 10000-ի սահմանները:

Հ.Գ. Սա էսպես՝ պաթետիկ, որովհետև իրական վերլուծության պարագայում պարզ է դառնում, որ այդ փոքր ավելացումները սպասվող տարատեսակ հարկային փոփոխությունների, գների աճի և էլի շատ գործոնների ազդեցությամբ մի բան էլ ավելով հետ են գանձվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել