Երբ ես ծառայում էի խորհրդային բանակում, ինձ հետ մի քանի ադրբեջանցի էին ծառայում: Սրանք մի խորհրդային ամսագրում, կարծեմ, <Գիտություն և կրոն>, լայնածավալ մի հոդված էին հայտնաբերել, կրոնի և մարդու փոխհարաբերության մասին, որի հեղինակը Լևոն Կարապետ Պալճյանն էր, այսինքն շնորհաշատ Վազգեն Առաջինը, մեր կաթողիկոսը:
Դե ես եկեղեցուց հեռու մարդ էի, այն էլ խորհրդային բանակում, բայց ո՞վ չգիտեր Վազգեն Առաջինին: Ուրեմն էս թուրքերը ո՞նց էին կատաղում նախանձից, որ մենք այդպիսի հոգևոր հովիվ ու առաջնորդ ունենք: Դա 1987-88 թվականներն էին, իսկ ես ծառայում էի Սումգայիթի մոտակայքում: Մի խոսքով, ես ինձ բարեպաշտ քրիստոնյաի տեղ դրած, էս թուրքերից մեկին, (Ռզա Զադե) արդեն հասցրել էի ինֆարկտի, նախանձի հողի վրա, բայց սրան ինձանից առանձնացրեցին, տարան ուրիշ վաշտ, հայ էքստրեմիստից հեռու:

Մեկ ուրիշ անգամ, ծանոթ էի մի հետաքրքիր տիկնոջ հետ, Ուկրաինայում վիցե նահանգապետ` Մարգարիտա Վիտալևնա Ռոբերտս, և նա ինձ պատմեց, որ 80-ականների սկզբին երկու ընկեսուհիներ, գնացել են Հայաստան, հղիանալու: Ասացի, որ չհասկացա, ինչպե՞ս թե... Բացատրեց, որ պրոբլեմներ ունեին, իսկ իրենց ասել էին, որ եթե հասնեն Էջմիածին և տեսնեն Վազգեն Առաջինին, ապա կբուժվեն:
Ահա այսպիսի բաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել