Իհարկե, Օսկար Ուայլդի ցիտատներից ընտրություն կատարելը նույնն է, ինչ զմրուխտների մեջ ադամանդ փնտրելը։ Կամ էլ մարգարիտ՝ զմրուխտների մեջ։

Ներկայացնում ենք Ուայլդի ամենահայտնի ցիտատներից մի քանիսը։

  1. Աստված մարդուն ստեղծելիս մի քիչ գերագնահատել է իր ուժերը։
  2. Տղամարդիկ միշտ ցանկանում են լինել կնոջ առաջին սերը։ Կանայք երազում են լինել տղամարդկանց վերջին սիրավեպը։
  3. Ես կարող եմ հոգնել ամեն ինչից՝ բացի գայթակղությունից։
  4. Տղամարդը, քանի դեռ չի սիրահարվել, կարող է երջանիկ լինել ցանկացած կնոջ հետ։
  5. Աշխատանքը վերջին ապաստարանն է այն մարդկանց համար, ովքեր ոչինչ անել չեն կարողանում։
  6. Գայթակղությունից ազատվելու միակ միջոցը նրան տրվելն է։
  7. Ամենասովորական իրը զարմանալի հետաքրքրութուն է ձեռք բերում այն ժամանակ, երբ նրան սկսում ես թաքցնել մարդկանցից։
  8. Ամեն ինչ կարելի է վերապրել՝ բացի մահից։
  9. Դժվար է ապագայից խուսափելը։
  10. Նորաձևությունն այնքան անտանելի է, որ մենք ստիպված յուրաքանչյուր կես տարին մեկ փոխում ենք այն։
  11. Փորձ մարդիկ անվանում են իրենց սխալները։
  12. Հասարակությունը հաճախ ներում է հանցագործներին, բայց ոչ երազողներին։
  13. Մենք տանել չենք կարողանում այն մարդկանց, ովքեր ունեն միևնույն թերությունները, ինչ և մենք։
  14. Աթեիզմը նույնքան կրոնի կարիք ունի, որքան և հավատքը։
  15. Կանայք մեզ ոգեշնչում են հանճարեղ գործերի համար, սակայն միշտ խանգարում են դրանք իրագործել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել