2018-ի իշխանափոխությունից հետո մեր ԱԳՆ-ն դադարեց խոսել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններից (դե, նախկինների ձեռքբերումներն էին, ավելի լավ էր չհիշել)։ Հետո դրանց փոխարինելու եկավ Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունը։

Սակայն ընդամենը մի քանի ամիս անց բոլորի, այդ թվում՝ ԱԳՆ-ի համար պարզ էր, որ «Դուշանբեն» որևէ կերպ չի փոխարինում սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ սահմանող պայմանավորվածություններին։ Բայց քանի որ չէր կարելի ուղղակիորեն հղվել նախկին իշխանությունների ձեռքբերումներին, արդյունքում ծնվեց «Դուշանբե+»-ը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Դուշանբեի վերելակային պայմանավորվածություններ + Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև։

Այսօր արդեն, անդրադառնալով օրերս արցախա-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպին, որի արդյունքում Արցախի ՊԲ զինծառայող էր վիրավորվել, ԱԳՆ-ն նշում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով»՝ արդեն ուղղակի հղում անելով 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նորից խուսափելով անունները տալուց։

Կից նյութն այստեղ՝ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել