Պատերազմող երկրում լուրջ-լուրջ քննարկում են 10 միլիոնի դիմաց ծառայությունը 1 ամիս դարձնելու «օրենսդրական նախաձեռնությունը»: Ու գիտե՞ք՝ էս ամենի մեջ ամենազավեշտալին որն է: Այն, որ ժողովրդի անունից իշխանության եկած ուժը 1 տարի անց հանդես է գալիս բացառապես հարուստ վերնախավի շահերից, որոնք հենց իրենց համար 1-1.5 տարի առաջ օլիգարխ էին ու հանցագործ, այսօր՝ գործարար ու բարերար...

Պարզ է, չէ՞, թե ովքեր են օգտվելու այս օրենքից (եթե այն դառնա օրենք), պարզ է, չէ՞, որ հայրենիքին պաշտպանելու բեռը արդեն օրինական կերպով ընկնելու է բացառապես հասարակ, աղքատ ժողովրդի ուսերին...

Հ.Գ. Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորը լուրջ դեմքով ասում է․ «Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն»...

Ոնց ասես, սա բոլորիս երազած Հայաստանն է, որն այսօրվա Հայաստանից ու Հայաստանի խնդիրներից շատ ու շատ հեռու է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել