«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարան է ներկայացրել պարտադիր զինվորական ծառայությունից գումարով ազատվելը օրինականացնելու նախագիծ, որը նա վերնագրել է «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծ:

Այս նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում և երկրից դուրս բնակվող յուրաքանչյուր զինապարտ քաղաքացի կարող է դիմում ներկայացնել արագացված զինվորական ծառայություն անցնելու մասին: Արագացված ծառայությունը տևում է մեկ ամիս: Դրա փոխարեն քաղաքացին վճարում է նվազագույն աշխատավարձի 10-հազարապատիկի չափով գումար, այսինքն 10 մլն դրամ:

Եթե նման օրենք ընդունվի, ապա կարելի է չկասկածել, որ Հայաստանի բանակը կազմված կլինի ոչ թե չքավորների, այլ բացառապես ունեզուրկ ընտանիքների երեխաներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել