Վերջերս Android օգտագործողների թիվը մեծ թվով աճել է և գերազանցել է Apple օգտագործողների թվին: Այդ իսկ պատճառով Facebook-ը որոշել է բարելավել իր հավելվածը Android համակարգում, քանի որ IOS սարքերում այն ավելի լավ էր աշխատում և ավելի ֆունկցիոնալ էր: Մի քանի օր առաջ Facebook-ը սկսեց նոր ծրագիր, որի նպատակն է Android-ի համար հավելվածի բարելավումը:
Այսուհետ մինչ վերջնական տարբերակի հրապարակումը նախ կստեղծվի հավելվածի փորձնական (beta) տարբերակը: Բոլոր այն կամավորները, որոնք կբաժանորդագրվեն փորձնական տարբերակներին, կստանան դրանք Play Store-ի միջոցով մինչ վերջնական տարբերակի հրապարակումը և հնարավորություն կունենան փորձնական տարբերակի մասին իրենց բողոքները և առաջարկները հայտնել Facebook-ին:
Եթե ցանկանում եք դառնալ կամավոր, պետք է հասկանաք, որ փորձնական տարբերակները չեն աշխատելու ստաբիլ, սակայն դառնալով փորձարկող` դուք հնարավորություն կստանաք օգնել Facebook-ին բարելավել Android հավելվածը:
Ուրախալի է, որ Facebook-ը վերջապես սկսել է քայլեր ձեռնարկել հավելվածի որակը բարելավելու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել