Առանց օրգանիզմին զգալի վնաս պատճառելու կանայք կարող են օրական ոչ ավել քան 12 գրամ մաքուր ալկոհոլ խմել, իսկ տղամարդիկ՝ ոչ ավել, քան 24 գրամ: Նման եզրահանգման են եկել գերմանացի գիտնականները, հաղորդում է Focus պարբերականը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաանվնասը կնոջ օրգանիզմի համար օրական 12 գրամ սպիրտն է, որը հավասար է 0,3 լիտր գարեջրի կամ մեկ գավաթ գինու: Տղամարդկանց համար դա 24 գրամն է կամ 0,6 լիտր գարեջուրը:

Առողջությունը պահպանելու համար պետք է ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից, քանի որ այն ազդում է օրգանիզմում վիտամինների յուրացման վրա: Դա էլ իր հերթին բերում է տարբեր հիվանդությունների զարգացման: Բացի այդ մեծանում է քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Մասնագետները կոչ են արել ընդհանրապես ալկոհոլ չօգտագործել շաբաթական առնվազն երկու օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել