«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է առաջիկայում վերացնել ծերերի համար նախատեսված տուն-ինտերնատները, այսպես կոչված՝ ծերանոցները: Այդ մասին նշված է կառավարության ներկայացրած «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման և զարգացման ռազմավարության» մասին որոշման նախագծում:

Նախատեսվում է, որ այս ռազմավարությունը իրագործվելու է 2020-2024թթ: Սրա արդյունքում կվերացվեն Հայաստանում գործող 5 պետական տուն-ինտերնատները, որտեղ այս պահին իրականացվում է 1200 ծերերի խնամք: Դրա փոխարեն, պետությունը նախատեսում է, որ համայնքներում կստեղծվեն փոքր խնամքի տներ, կամ գումար կտրամադրվի ծերերին տներում խնամելու համար: Ինտերնատում մեկ տարեցի խնամքը պետությանը արժենում է օրական 3700 դրամ, իսկ ընտանիքում մոտ 10 անգամ քիչ՝ 390 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել