«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Կենտրոնական բանկը հաղորդագրություն էր տարածել, որով կոչ էր արել քաղաքացիներին օգտվել միայն ԿԲ-ի կողմից լիցենզավորված վարկային ընկերությունների ծառայություններից: Սակայն ԿԲ-ն չի ասում, թե ինչու են քաղաքացիները օգտվում անհայտ կազմակերպություններից: Իսկ պատճառն այն է, որ քաղաքացիների մի զգալի հատվածը հայտնվել է «սև ցուցակներում», և նրանց լիցենզավորված կազմակերպությունները չեն սպասարկում:

Առիթից օգտվում են տարբեր կարգի խարդախներ և «քցողներ», ովքեր քաղաքացիներից փող են կորզում՝ իբրև թե վարկ դասավորելու համար: Սրանով պետք է զբաղվեն իրավապահները, բայց հանցագործության այս տեսակը այնքան տարածված է, որ նրանք չեն էլ հասցնում գնալ բոլորի հետևից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել