Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենքի վաճառքը ակնհայտորեն ցույց տվեց, որ Հայաստանում չկա լուրջ ընդդիմություն: Հայաստանի վերաբերյալ այս առանցքային հարցում ընդդիմությունը գրեթե նույն վերաբերմունքն ունի, ինչ՝ իշխանությունը: 
Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում հասարակության ինքնապաշտպանական բնազդը բթացել է: Չեմ ուզում շատ հոռետեսական բաներ գրել, բայց մենք մոտենում ենք «ձախողված պետության» սահմանագծին:
Կան, իհարկե, անհատներ, որոնք ահազանգում են, բայց դա բոլորովին բավարար չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել