Բաղադրիչներ
- կաթ - 500 մլ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 2-3 ճ/գ
- ալյուր - 2 ճ/գ
- կարագ - 2 ճ/գ
- սոդա - 1 պտղունց
- քացախ - 1ճ/գ
- պանիր մասկարպոնե - 500 գ
- շաքարի փոշի - 150-160 գ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- վանիլին - ըստ ճաշակի
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք նրբաբլիթները: Կաթը, շաքարավազն ու ձուն լավ խառնում ենք, ավելացնում ալյուրն ու քացախում հանգեցրած սոդան, ինչից հետո էլ լցնում ենք կարագը:

Պատրաստում ենք թավայի մեջ:
Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն և շաքարի փոշին լավ խառնում ենք:

Վանիլինը լցնում ենք սերուցքի մեջ և լավ հարում:

Շոկոլադը քերում ենք:

Մասկարպոնեով զանգվածին ավելացնում ենք սերուցքով զանգվածն ու շոկոլադը:

Հավաքում ենք տորթը: Նրբաբլիթների վրա քսում ենք կրեմը:

Զարդարում ենք ըստ ցանկության:

Ահա և վերջ:

Պատրաստեցինք նրբաբլիթներով արագ տորթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել