Տղամարդու պատմություն, ով ինքը քանդեց իր ընտանիքը և շատ ափսոսաց դրա համար:

Նրանք միասին ապրեցին 35 տարի, լավ երեխաներ մեծացրին, բայց ինչ-որ պահի նա այդ ամենը փոխեց երիտասարդ աղջկա հետ հարաբերություններով:

Նրա համար շատ ծանր է այս մասին խոսել: 35 տարում նա և կինը միասին անցան շատ փորձությունների միջով: Նրանք հրաշալի երեխաներ ունեն, ովքեր ամուր ընտանիքներ ունեն:

Թոշակի անցնելով՝ զույգը որոշեց խնայողությունները ներդնել բիզնեսում, և արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Տղամարդը երբեք այդքան փող չէր ունեցել, հանկարծ «միլիարդատերերի ակումբի» անդամ դարձավ:

Այդ ժամանակ նրան սկսեց թվալ, որ մի կինն իրեն բավարար չէ:

Միջոցառումներից մեկի ժամանակ նա հանդիպեց երիտասարդ և սեքսուալ կնոջ, ում Դոլի կանվանենք: Եվ սիրահարվեց:

Տղամարդը հյուր էր Դոլիի տանը, երբ նա և մայրը սկսեցին պայմաններ դնել՝ 3 ամսվա ընթացքում նա պետք է բաժանվեր կնոջից:

Տուն վերադառնալով՝ նա սկսեց ամեն ինչում կնոջը մեղադրել՝ ավելորդ քաշի, ֆանատիկ հավատքի համար:

Կինը հանկարծ ասաց. «Ես գիտեմ՝ բանն ինչումն է: Ես քեզ զիջում եմ այն երիտասարդ շիկահերին»:

Կինը նույն օրը հեռացավ: Երիտասարդ սիրելիի հետ նա իրեն արքա էր զգում, բայց արտաքին գեղեցկությունն այդ սանձարձակ, տգետ և անսիրտ աղջկա միակ առավելությունն էր:

Տղամարդը խոստովանեց. «Նա մինչև վերջ շորթեց ինձ: Մենք նույնիսկ սեքսով չէինք զբաղվում. ինձ մոտ էրեկցիայի խանգարում սկսվեց: Ես սարսափելի կարոտում էի կնոջս, նրա բարությունը: Ոչ ոք չէր հետևում՝ ես ինչով եմ սնվում, ես առողջական խնդիրներ ունեցա: Դոլին չէր աշխատում, տանն էր նստում: Նա ինձ համար երեխա ունեցավ, բայց նրա հետ շփումն ինձ այնպիսի ուրախություն չէր բերում, ինչպես մի ժամանակ երեխաներիս և թոռներիս հետ շփումը»:

Նրա նախկին կինը բաժանումից հետո ավելի երիտասարդ և երջանիկ տեսք ուներ, իսկ մեծ երեխաները գործնականում դադարեցին շփվել նրա հետ:

«Ես սարսափելի սխալ գործեցի, բայց վախենում եմ որևէ մեկին դա խոստովանել: Որոշ բաներ ես նույնիսկ ինձ չեմ կարող խոստովանել»,- գրում է տղամարդը: Նա ասում է, որ Դոլին իսկական հրեշտակ էլ լիներ, ինքը չպետք է նրա հետ կապվեր:

Հիմա նա երազում է ժամանակը հետ շրջել: Նա նախանձում է զույգերին, ովքեր դժվար ժամանակներ ապրեցին և միասին մնացին տարեց ժամանակ:

Նա դեռ չի կորցնում կնոջ հետ միանալու հույսը, բայց կինը չի շտապում նախկին ամուսնուն մոտ թողնել:
Նամակի վերջում տղամարդն ասում է. «Կինս ասում է, որ ներել է ինձ, բայց չի ուզում ինձ հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ: Աստված իմ, օգնիր ինձ…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել