Դստերս հետ գնացի բենզալցակայան, և մեր զբասանքի ժամանակ մի քանի խելագար կանայք քննադատում և քննարկում էին ինձ նրա համար, որ դստերս շնաթոկ եմ հագցրել․․․ Նրանք անընդմեջ քայլում էին մեր հետևից, ինձ վիրավորում և գոռում, թե իբր երեխայի եմ առևանգել։ Հետո մտանք խանութ, և նրանք եկան մեր հետևից՝ շարունակելով ամոթանք տալ։

Դաստիրակությունս թույլ չտվեց այդ անշնորհք կանանց որևէ բան պատասխանել, քանի որ նրանք իսկական տգետներ էին, սակայն ուզում եմ այսպես խոսել, գուցե նրանք էլ կարդան․

Դուք ձեր պահվածքով մոլորության մեջ եք գցում ուրիշ մարդկանց։ Այդ կերպ ես երեխայիս անվտանգության մեջ եմ պահում։ Իմ աղջիկը՝ ծանր բնավորությամբ, համառ, 3 տարեկան երեխա է, ով չի ուզում նստել մանկասայլակի մեջ կամ բռնել իմ ձեռքը։ Ինչո՞ւ ես պիտի վտանգեմ նրա կյանքը միայն նրա համար, որ դա ձեզ անհարմար է թվում։

Ի՞նչ կլինի, եթե նա հանկարծ թողնի իմ ձեռքը և հեռու վազի, ընկնի մեքենայի տակ։ Իսկ դուք արդյո՞ք մտածել եք դրա մասին։ Ակնհայտ է, որ ոչ։ Ինձ ասում եք, որ երեխան շուն չէ։ Ձեզ թվում է, թե լավություն եք անում։ Ժամանակն է, որ վերանայեք ձեր մտքերն այն մասին, թե ինչն է լավ, ինչը՝ վատ։ Բայց լավ իմացեք, եթե ձեզ էլի հանդիպեմ, ու դուք նույն կերպ ձեզ պահեք, շատ մեծ խնդիրներ կունենաք։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մայրը ճիշտ է վարվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել