«Ժամանակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի օրոք ԱԱԾ-ն մտավ Մետրոպոլիտեն ստուգումների, սակայն չարաշահումները այնքան հնչեղ էին, որ անմիջապես զոհեցին Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանին։ Առանցքում, սակայն, այնպիսի աղաղակող չարաշահումներ են, որ մեկը բացահայտելիս, մյուսը դոմինոյի էֆեկտով կբացվի։

Համաձայն կոլեկտիվից ստացած տեղեկության՝ տարիներ շարունակ, ինչպես և հիմա, միայն գիշերային հերթափոխում գրանցված են գոյություն չունեցող 75-80 հոգի։ Սա ղեկավարի և «պռախոդ» ունեցող տեղակալների, այսպես կոչված, «ձեռի ծախսի» գումարն է։ Իսկ դա հնարավոր է այն պարագայում, երբ ի պաշտոնե չձևակերպված աշխատողներ հայտնաբերող լիազոր մարմինը ՊԵԿ-ն է, իսկ այս կառույցի խոշոր հարկ վճարողների վարչության պետի տեղակալ Գսպոյանի դուստր Անի Գսպոյանը Մետրոպոլիտեն ՓԲԸ-ի գնումների պատասխանատուն է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել