Նիկոլ Փաշինյանի շուրջ կեսժամյա լայվից կարելի է մեկ եզրակացություն անել․ մինչև դպրոցական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն», իսկ համալսարանական ծրագրից՝ «Հայոց լեզվի» առարկաները չհանվեն, Հայաստանը տեխնոլոգիապես զարգացած երկիր չի դառնա:

Այլ խոսքով, եթե այսօր Հայաստանը տեխնոլոգիապես զարգացած երկիր չէ, դա դպրոցներում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մեղքով է, իսկ Հայաստանի պետական համալսարաններն իրենց մակարդակով աշխարհի լավագույն համալսարաններին զիջում են «Հայոց լեզվի»-ի առարկային հատկացված մի քանի պարտադիր ժամերի պատճառով:

Նիկոլ Փաշինյանը նաև օրինակ է բերում «Սորբոն»-ի, «Հարվարդ»-ի ու «Քեմբրիջ»-ի համալսարաններից, որտեղ իբր ֆրանսերենն ու անգլերենը պարտադիր առարկաներ չեն՝ մոռանալով, որ աշխարհում այսօր հարյուրավոր միլիոն մարդ խոսում է անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով, որոնց, ի դեպ, որևէ վտանգ չի սպառնում, մինչդեռ ժամանակակից հայերենը այլանդակված է այլ լեզուներից պարտք վերցված եզրույթներով, ինչը թավշյա հեղափոխությունից հետո առավել սոսկալի տեսք է ստացել:

Կից նյութն այստեղ՝ «Զարմանալի է Լեզվի պետական կոմիտեի կրավորական պահվածքն ու անգործությունը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել