«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, ով 2018թ. հեղափոխությունից անմիջապես հետո ազատվել էր պաշտոնից, այժմ զբաղեցնում է Դերժավայի Արկադիկի՝ Արկադի Համբարձումյանի թիկնազորի պետի պաշտոնը:

Հովհաննիսյանը հայ լայն հանրությանը հայտնի է Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով տված ասուլիսի ժամանակ արտահայտած մի շարք ուշագրավ մտքերով, մասնավորապես՝ «առավոտյան քսան զրո զրոյից» կամ «քաղաքացիների մուտքը Եղեռնի հուշահամալիր տասներեք զրո զրո զրոյից»:

Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հանգրվանը օլիգարխների «ախռանայում» է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել