Սննդաբանները նիհարելու խորհուրդներ են տվել այն մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող կատարել ֆիզիկական վարժություններ: Առաջարկությունները հրապարակել է Food.news պորտալը:

Քաշը կորցնելու համար անհրաժեշտ է սննդակարգում ավելացնել սպիտակուցներով հարուստ սննդի քանակը, ինչպիսիք են միսը, թռչնամիսը, ձուկը: Որպես այլընտրանք, մասնագետները նշել են տոֆու, լոբի, ոլոռ, սիսեռ, ընկույզ, չիայի սերմեր, դդմի սերմեր և չմշակված գետնանուշ։

Նաև մասնագետների կարծիքով պետք է մշակել սնվելու «ընդհատվող» ռեժիմ, որի դեպքում ուտել թույլատրվում է միայն կոնկրետ ժամանակի: Օրինակ՝ մարդը ութ ժամվա ընթացքում սպառում է կալորիաների ամեն օրվա քանակությունը, իսկ մնացած 16 ժամը կարող է անցկացնել առանց սննդի: Այլընտրանք. շաբաթը երեք օր ուտել օրական անհրաժեշտ կալորիաների 25 տոկոսը, իսկ մնացած օրերին ուտել սվորական ռեժիմով, բայց չչարաշահել սնունդը։

Մասնագետները նիհարել ցանկացողներին հորդորել են բացառել սննդակարգից քաղցրավենիքը և քաղցր ըմպելիքները, ներառյալ էներգետիկները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել