Նայեցի երեկվա մետրոյի կայարանի աղմուկ հանած ըըըըհ..., «պերֆորմանսը»: Հիշեցի Մեծն Թալեյրանի խոսքերը. «Եթե դու 18 տարեկան ես և ռադիկալ չես, ուրեմն սրիկա ես,իսկ եթե արդեն 40 տարեկան ես և դեռ պահպանողական չես դարձել, ուրեմն հիմար ես»:

Հարգելինե՛րս, Ձեր ուզածը ազատություն էր, բայց դուք վայելում եք Օվերտոնի պատուհանի լայն բացվացքը` իր բոլոր հետևանքներով և շահարկման հզոր առաքելությամբ: Պատուհան բացողնե՛ր, այս արժեքային և գերակայությունների բախման ռիսկերի ընկալման և գիտակցման, առավել ևս դուք չունեք դրանց կառավարման ո՛չ պոտենցիալ, ո՛չ մտահորիզոն, և ո՛չ էլ շրջահայացություն և պատասխանատվության զգացում: Ձերը բացառապես չընկալված և չգիտակցված պոստուլատային «իրավունքի» շահարկումն է , ինչը փորձում եք անել ստերիոտիպերի վերացման և «իրավունքի դիկտատի» և էքստրեմիզմի հաստատման միջոցով: Եթե ազատության մեջ չկա ճաշակ, գեղագիտություն, միտք, պատգամ և նաև արդարացի պրոտեստ, ապա ազատության արտահայտման արդյունքի տակ մնում է միայն բութ, զոռբա և բացարձակ անճաշակ ինքնարտահայտման ճչացող՝ challenge-ը: Այն քողարկվում է անտաղանդ և չստացված «մշակութային պերֆորմանսի» անվան տակ:

Տղե՛րք, աղջիկնե՛ր, փակե՛ք այդ պատուհանը, քանի որ մեզ դրա վտանգը չի սպառնում: Դեռ ավելին այդտեղից փչող ուժեղ քամին ձեզ բոլորիդ է քշելու: Մեր երկիրն արդեն սկսումա դանդաղ եռալ ոչ միայն ձեր մշակութային, այլ՝ ավելի վտանգավոր «քաղաքական պերֆորմանսներից»: Գիտեք ինչու՞, որովհետև ձեզանից շատերն արդեն վաղուց 40 տարեկան են, բայց... նայեք վերևում արդեն մեջբերված Մեծն Թալեյրանի խոսքերը:

P.S. Զարմացած եմ և ուրախ, որ գլխավոր դերակատար աղջիկներից՝ ոչ առաջինի ոտքը չոլորվեց շատրվանների վրա, այդքան անկանոն թռչկոտելուց հետո, և ոչ էլ երկրորդի մեջքը կամ վիզը չբռնվեց, շատրվանների վրա անբռնազբոս և վտանգավոր թավալվելուց հետո: Բոլորիս ուրախ կիրակի, թեթև տարեք:

#Գնում_ենք_առաջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել