ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը, ինչպես նաև մամլո խոսնակը հայտարարել են, որ Արսեն Բաբայանի մերձավորների համար այցելության արգելքը հանվել է։

Իհարկե, սա շատ ուրախալի լուր է, որ մարդը գոնե իրավունք ստացավ իր երեխաներին ու կնոջը տեսնելու։

Բայց հիմա հարց է առաջանում․ եթե արգելքը հանվել է, բա ինչի՞ համար էր արգելք դրվել, արդյո՞ք հիմա, երբ էդ արգելքը հանվել է, քննիչը մի օրվա մեջ հասկացավ, որ սխալ ա արել, ու արգելքի հետևանքը վտանգ չէ նախաքննությանը, թե ուղղակի, որ շուխուրը ընկավ, ջոգեց, որ սխալ ա արել։

Հիմա քննիչին ինչ-որ նկատողություն հասնո՞ւմ ա, թե՞ քննիչը ճիշտ էր։ Եթե ճիշտ ա, ապա ինչի՞ ա հիմա հանուն նրա, որ լրատվականներում թեման չքննարկվի, ինքը իրա պաշտոնական խոսքը փոխել՝ ռիսկի տակ դնելով նախաքննությունը։

Ինչ եմ ուզում ասեմ․ հիմա ջոգի՞ք, որ սաղ մուտիտ ա ու ջուր ա։ Հիմա հասկացա՞ք, որ բոլոր որոշումներն ու բոլոր «մտավախությունները» հենց նենց են, ու չկա ոչ մի լուրջ հիմնավորում։

Սթափվեք, գժուկներ, սթափվեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել