Կարո՞ղ եք առանց որևէ թմրամիջոց գործածելու բարձրաձայն արտաբերել. «Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանը տիրացել են Սահմանադրական դատարանի լիազորություններին»:

Հատուկ քննչական ծառայություն, դուք իրո՞ք չեք հասկանում, թե ինչ է նշանակում «Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալ»: Գրված է, կարդացեք՝ «բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով»: Որտե՞ղ են այդ եղանակները, կամ որտե՞ղ է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը: Սահմանադրական դատարանի անդամներից մեկին Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելով Սահմանադրական դատարանի լիազորությունների՞ն են տիրանում: Սահմանադրական դատարանի լիազորություններին կարելի է տիրանալ, օրինակ, Սահմանադրությանը վահեգրիգորյանական աբսուրդ մեկնաբանություն տալով և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող սուբյեկտների կողմից «թափուր» տեղերում թեկնածուներ առաջադրելով ու Ազգային ժողովի կողմից նրանց ընտրելով:

Վերևում նշված բոլոր հարցերը հռետորական հարցեր են, քանի որ իրականում լավ էլ հասկանում եք, որ այստեղ որևէ հանցակազմ չկա, դուք էլ քաղաքական պատվեր կատարող եք: Բա իրիկունը գլուխներդ ինչպե՞ս եք բարձին դնում, երբ ձեր պատճառով ապօրինաբար կալանավորված մարդ կա: Ի դեպ, քնելու մասին: «Վարդաշեն»-ում քնելը մի քիչ ավելի դժվար է, քան տանը: Մտածեք այդ մասին: Դուք շատ ավելի երկար եք այնտեղ քնելու:

#Ամուսնու_գրպանը_զգուշությամբ_դեղ_գցողի_արձանը_բացեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել