«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավորները ևս ցանկանում են, որ իրենց աշխատավարձը բարձրացվի և հավասարեցվի նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերին:

Մինչև վերջին բարձրացումը պատգամավորի աշխատավարձը հավասար էր փոխնախարարի աշխատավարձին, իսկ հանձնաժողովի նախագահինը՝ նախարարի աշխատավարձին: Հիմա տարբերությունը կրկնակիից ավել է, չնայած պատգամավորները վերջին մի քանի ամիսներին 140 հազար դրամ պարգևավճար են ստանում: Սակայն պատգամավորները համարում են, որ անարդար է, երբ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները անհամեմատ պակաս են վարձատրվում, քան գործադիր իշխանության ներկայացուցիչները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել