Թաթուլ Հակոբյանի կեղծ վերլուծությունը՝ Նիկոլ Փաշինյանին քննադոտղների վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան պալատական լրագրողականության այլևս կռապաշտական և պրոպագանդիստական դրսևորում:
Անշուշտ, ութերորդ խումբը, որում նա խոսում է իբրև թե պաշտոն չստացածների և դրա արդյունքում ընդդիմադիր դարձածների մասին, հենվում է նախևառաջ իմ անձի վրա: Մարդը, որ իր երկար ցուցակում չի նշում որևէ օբյեկտիվ քննադատողների խումբ անգամ, այլ բոլորին տեղավորում է, ըստ էության, գործող վարչապետի անձից «նեղացածների» և նրան չսիրողների շարքում, իր մասնագիտական վստահելիության խնդրում այլևս մեծ կասկածներ է հարուցում: Ընդհանրապես, «պաշտոն չստանալու» արդյունքում ընդդիմադիր դառնալու թեզը շրջանառության մեջ է դրել հենց ինքը՝ Փաշինյանը, և դա արել է կանխամտածված՝ առավել սուր և առավել օբյեկտիվ, հետևաբար, առավել վտանգավոր քննադատության օջախներն իր կարծիքով չեզոքացնելու համար: Առաջին հայացքից վարկաբեկիչ թվացող այդ դասավորությունում, սակայն, ոչ շահեկան լույսի ներքո հենց ինքը՝ Փաշինյանն է հանդես գալիս: Բայց դրան հետո առանձին և այլ ձևաչափով կանդրադառնանք:
Բացի այդ՝ պետք է նկատի ունենալ, որ բարձր պաշտոններ ստացած և հրաժարականներով հեռացած մի խումբ անձինք ոչ միայն չկան ցուցակում, այլև իսպառ անտեսվում են նման իշխանամոլ վերլուծություններում:
Ինչ վերաբերում է Թաթուլ Հակոբյանին, ապա կառաջարկեինք հայտնի լրագրողին ստեղծել նաև իշխանությանը քծնողների և վարչապետի բարեհաճությունն ակնկալող լրագրողների, քաղաքագետների և նման այլոց ու վարչապետից հեռանկարում պաշտոն ակնկալողների խումբ ևս և առաջարկել Աննա Հակոբյանին կիսվել իր էջում այդ խմբի մասին նյութով նույնպես:
Կեղծ պրոպագանդայով իրականությանը մոտենալը վարկաբեկում է միայն ու միայն այդ խոսքը տարածողներին: