Վերջերս Ջենիֆեր Էնիսթոնը Instagram-ում պաշտոնական էջ է բացել, որն արդեն 14 միլիոն օգտատեր ունի: Դերասանուհին ակտիվորեն կիսվում է իր հետևորդների հետ անձնական լուսանկարներով, և այս անգամ էլ «Ընկերները» սերիալի աստղը ցույց է տվել, թե ինչպիսին է ինքը եղել մանկության տարիներին:

Այսպես, 50-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը իր էջում երկու լուսանկար է հրապարակել, որոնցից մեկում նա մանկության տարիներին է, իսկ մյուսում արդեն մեծ տարիքում: «Այն ժամանակ և հիմա ոճով»,- նկարը ստորագրել է դերասանուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել